Վերադարձի քաղաքականություն

Վերջին թարմացում՝ 01.10.2026

KanonX-ը թվային ծառայություն է, որը մատուցվում է առցանց։ Ծառայության վճարովի հնարավորություններից օգտվելու համար Դուք համալրում եք Ձեր հաշվի մնացորդը (բալանսը), որից օգտագործման ընթացքում գանձվում է ծառայության արժեքը։ Ֆիզիկական ապրանքի առաքում և վերադարձ չի նախատեսվում։ Ստորև ներկայացված են վճարված գումարի վերադարձի պայմանները։

1. Երբ է գումարը վերադարձվում

  • Չօգտագործված մնացորդ՝ Ձեր պահանջով վերադարձվում է հաշվի չօգտագործված մնացորդը, եթե այն գերազանցում է 5000 ՀՀ դրամը։
  • Կրկնակի կամ սխալմամբ գանձում՝ սխալմամբ գանձված գումարը վերադարձվում է ամբողջությամբ՝ անկախ գումարի չափից։
  • Տեխնիկական խնդիր՝ եթե վճարումը կատարվել է, սակայն գումարը չի մուտքագրվել Ձեր հաշվի մնացորդին, և մենք չենք կարողացել շտկել խնդիրը, գումարը վերադարձվում է ամբողջությամբ։

2. Երբ գումարը չի վերադարձվում

  • եթե չօգտագործված մնացորդը չի գերազանցում 5000 ՀՀ դրամը,
  • մնացորդի այն մասը, որն արդեն ծախսվել է ծառայությունից օգտվելու վրա,
  • եթե հաշիվը կասեցվել է Ընդհանուր դրույթների և պայմանների խախտման պատճառով։

Վերադարձից հետո համապատասխան գումարը հանվում է Ձեր հաշվի մնացորդից։ Հաշիվը փակելու դեպքում չօգտագործված մնացորդը վերադարձվում է նույն պայմաններով։

3. Ինչպես պահանջել վերադարձ

Գրեք info.kanonx.ai@gmail.com հասցեով կամ կապվեք մեզ հետ Կապ մեզ հետ էջում նշված միջոցներով՝ նշելով՝

  • հաշվի էլ. փոստի հասցեն,
  • վճարման ամսաթիվը և գումարը,
  • վերադարձի պատճառը։

4. Ժամկետներ և եղանակ

Պահանջը դիտարկվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Հաստատման դեպքում գումարը վերադարձվում է նույն բանկային քարտին, որով կատարվել է համալրումը։ Եթե մնացորդը համալրվել է մի քանի վճարումներով, վերադարձը կատարվում է վերջին վճարումներից սկսած, և մեկ վճարման դիմաց վերադարձվող գումարը չի կարող գերազանցել այդ վճարման գումարը։ Քարտի հաշվին գումարի մուտքագրումը, կախված թողարկող բանկից, կարող է տևել մինչև 10 աշխատանքային օր։ Վերադարձը կանխիկ կամ այլ քարտի չի կատարվում։